Հայաստանը դատապարտում է Հալեպի հայ կաթողիկե Սրբուհի Ռիթա եկեղեցու հրթիռակոծումը, ինչի հետևանքով լուրջ վնասներ են պատճառվել։ «Սրբավայրերի դեմ ոտնձգություններն անընդունելի են և ի ցույց են դնում դրանց հեղինակների բարբարոսական և վայրագ բնույթը»,- ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, մեկնաբանել է արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով. «Միջազգային հանրությունը պետք է բազմապատկի ջանքերը՝ կանխելու նման հանցագործությունները, բացառելու քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների և սրբավայրերի դեմ ուղղված ոճրագործությունները»: